Անցնել բովանդակություն

Հաճախորդների իրավունքներ

«ՆԵՈ ԿՐԵԴԻՏ ՎԿ» ՓԲ Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև ի կատարումն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերության Տնօրենների խորհրդի կողմից 17.12.2012թ., թիվ 17-12-01 որոշմամբ հաստատվել է հաճախորդների բողոքների ընդունման, քննման և դրանց վերաբերյալ որոշումների կայացման կարգը: Կից ներկայացնում ենք`

Հաճախորդները Ընկերության նկատմամբ ծագած բողոքների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Ընկերություն հետևյալ հեռախոսահամարներով՝ (37410) 55 55 01, իսկ բողոքները կարող են ուղղվել ինչպես info@neocredit.am էլ. փոստով, այնպես էլ այցելելով «ՆԵՈ ԿՐԵԴԻՏ» ՎԿ ՓԲ Ընկերություն ք.Երևան, Վ. Վաղարշյան 24, թիվ 41 ոչ բնակելի տարածք հասցեով:

Նշենք նաև, որ «ՆԵՈ ԿՐԵԴԻՏ» ՎԿ ՓԲ Ընկերության ցանկացած ֆիզիկական անձ Հաճախորդ հնարավորություն ունի ներկայացնելու իր հետ կնքվող պայմանագրից բխող պահանջները ֆինանսական համակարգի հաշտարարին:
Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն չի կնքում։

Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար, Գրասենյակի կառավարիչ

Վազգեն Մնացականյան
Գտնվելու վայրը՝ 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ,
Հեռ.՝ (+ 374 60) 70-11-11
Էլ. հասցե՝ info@fsm.am
Ֆաքս՝ (010) 58 24 21
Կայք` http://www.fsm.am

Հայտնում ենք Ձեզ, որ «ՆԵՈ ԿՐԵԴԻՏ ՎԿ» ՓԲ Ընկերությունը չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ «ՆԵՈ ԿՐԵԴԻՏ» ՎԿ ՓԲ Ընկերությունը կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ՆԵՈ ԿՐԵԴԻՏ» ՎԿ ՓԲ Ընկերության դեմ կայացված որոշումները:

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «ՆԵՈ ԿՐԵԴԻՏ» ՎԿ ՓԲ Ընկերության վերաբերյալ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վայրը՝ Ընկերության գրասենյակ:

«ՀԱՃԱԽՈՐԴԸ    ԻՐԱՎՈՒՆՔ     ՈՒՆԻ    ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ     ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ  ՄԻՋՈՑՈՎ  ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ   ԵՂԱՆԱԿՈՎ:  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ   ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է:
ԱՅՆ   ՀԱՍԱՆԵԼԻ   Է   24/7   ՌԵԺԻՄՈՎ,   ԶԵՐԾ   Է   ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ   ԿՈՐՍՏԻ   ՌԻՍԿԵՐԻՑ   ԵՎ   ԱՊԱՀՈՎՈՒՄ   Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»

Հարգելի հաճախորդ

Տեղեկացնում ենք, որ <Սպառողական կրեդիտավորման մասին> ՀՀ օրենքի շրջանակում սպառողական վարկերի վաղաժամկետ մարումների դեպքում Ընկերությունն իրականացնում է կրեդիտավորման ընդհանուր ծախսի նվազեցման և վերադարձման գործընթաց: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք մոտենալ Ընկերություն կամ զանգահարել +374 10 55 55 01 հեռախոսահամարով: