«Նեո Կրեդիտ» ՎԿ ՓԲԸ-ն ստեղծվել է մեկ պարզ գաղափարի վրա՝ ֆինանսավորումը պետք է լինի հասանելի, հուսալի և մարդակենտրոն։ Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է կախված լինել ճիշտ ժամանակին ստացված աջակցությունից։ Մեր թիմի խնդիրն է ապահովել այդ աջակցությունը պարզ, արագ և պատասխանատու ձևով։
Մենք ձգտում ենք լինել լավագույնը նրանց համար, ովքեր վստահում են մեզ։ Մեր աշխատանքի հիմքում վստահությունն է, իսկ յուրաքանչյուր հաճախորդի հաջողությունը՝ մեր իրական արդյունքը։
Հպարտ եմ մեր թիմով, որ յուրաքանչյուր վարկային դիմումի հետևում տեսնում է մարդու նպատակ և փորձում է օգնել ոչ միայն ֆինանսապես, այլ նաև մարդկայնորեն։
Շնորհակալություն վստահության համար։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու ձեր ամենակարևոր քայլերին։
Կարող է արդյո՞ք Կազմակերպությունը հարցում կատարել իմ վարկային պատմության վերաբերյալ առանց իմ թույլտվության
Ոչ, չի կարող։ Կազմակերպությունը կարող է հարցում կատարել վարկային ռեգիստր` իրեն դիմած քաղաքացու վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ բացառապես հարցում կատարելու վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում:
Ի՞նչ է տարեկան անվանական տոկոսադրույքը
Վարկային կազմակերպության (բանկի) կողմից հայտարարվող այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են վարկի դիմաց վճարվող տոկոսագումարները:
Ի՞նչ է տարեկան փաստացի տոկոսադրույքը
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկում ներառվեին նաև վարկի տրամադրման և սպասարկման պարտադիր բոլոր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր, թե որքան հաճախ են վճարվում տոկոսները:
Քանի՞ օրում կարող եմ ստանալ վարկային հայտի պատասխանը:
Կազմակերպությունը վարկի նախնական հաստատման մասին որոշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Կազմակերպություն ներկայացնելուց հետո առավելագույնը 2-3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կարո՞ղ եմ դիմել վարկի համար, եթե չունեմ կանոնավոր եկամուտ:
Այո, կարող եք, hասանելի սահմանաչափը կլինի նույնիսկ եթե դուք չունեք կանոնավոր և գրանցված եկամուտ:
Առավելագույնը քա՞նի օր է հնարավոր ուշացնել վարկի մարումները և միաժամանակ ունենալ դրական վարկային պատմություն:
Վարկի մարումների ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։
Ի՞նչ է վարկը
Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով: