Անցնել բովանդակություն

ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ ԱՆԳՐԱՎ

 «Նեո Կրեդիտ» ՎԿ ՓԲԸ-ն իրավաբանական անձանց և անհատ ձեռնակատերերին առաջարկում է Բիզնես Վարկեր ԱՆԳՐԱՎ մինչև 50 000 000 ՀՀ դրամ` ստորև նշված հիմնական պայմաններով

  • Վարկի մասին
  • Վարկի պայմանները
  • Այլ պայմաններ
  • Պահանջվող փաստաթղթեր
  • Կարևոր է իմանալ
  • Ընդհանուր դրույթներ
Վարկատեսակ  Բիզնես վարկ՝ հիմնական և շրջանառու միջոցներ ձեռք բերելու, այլ ծրագրեր իրագործելու նպատակով
 

Հաճախորդներ

 

 

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք

18–65 տարեկան անհատ ձեռնարկատերեր, պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 65 տարին

 

 

Վճարունակության գնահատում

 

Ըստ սահմանված ցուցանիշների

 

 

Վարկավորվան նվազագույն և առավելագույն սահամանաչափ

 

 

 

1,000,000 – 50,000,000 ՀՀ դրամ

 

Ժամկետ (ամիս)

 

 

12-120 ամիս

 

Տարեկան անվանական տոկոսադրույք

 

16 — 24%

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 

17.9% — 33%

Տոկոսագումարների հաշվարկման եղանակ Անուիտետային
Սպասարկման վճար (ամսեկան)  

0%

Վարկի տրամադրման միանվագ վճար  

Վարկի գումարի 3%՝ նվազագույնը 25 000 դրամ

 

Վարկի տրամադրման եղանակ

 

Անկանխիկ, Միանվագ, Փոխանցումով՝ Վարկառուի որևէ բանկում բացված բանկային հաշվին

Տոկոսագումարների հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, տարվա օրացուցային օրերի քանակով
Անվանական տոկոսադրույքի փոփոխություն
չի նախատեսվում

 

Ժամկետանց տոկոսագումարի տույժ  

օրական 0,13%

Պարտքի գանձման հերթականություն  

Տույժեր, տոկոսագումարներ, վարկի մայր գումար

Վարկի վաղաժամկետ մարում Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է, տույժեր և տուգանքներ չեն սահմանվում
 

Վարկի ապահովման միջոցներ

Բնակարան, առանձնատուն, արտադրամաս, հասարակական տարածք, հիմնական միջոց, շրջանառու միջոց, տրանսպորտային միջոց

Առնվազն մեկ ֆիզ. կամ իրավաբանական անձի երաշխավորություն

 

 

Վարկի գումար / գրավի գրավադրման արժեք առավելագույն հարաբերակցություն

 

80%

Գրավադրման հետ կապված ծախսեր Գրավ դրվող գույքը ենթակա է պետական գրանցման, որի հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարվում են հաճախորդի կողմից
Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջներ 1) Պետք է ունենա քարե պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի)

2) Անշարժ գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի տարածքում

3) Չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում

4) Առանձնատունը չպետք է ունենա ընդհանուր բակային տարածք ընդհանուր կամ համատեղ սեփականություն այլ գույքերի հետ,

5) գրավադրվող անշարժ գույքը չի կարող լինել կիսակառույց, անավարտ, կիսաքանդ շինություն

6) անշարժ գույքը չպետք է ունենա 3-րդ և ավելի աստիճանի վթարայնության աստիճան կամ գտնվի 3-րդ և ավելի վթարային շենքում

7) հողամասը պետք է ունենա առանձնացված մեքենայի մուտք համայնքային հողից

 

 

 

 

 

 

Հիմնական փաստաթղթեր

1)     Վարկի դիմում-հայտ (լրացվում է տեղում),

2)    Բիզնեսի իրավաստեղծ փաստաթղթեր,

3)    Անհատ ձեռնարկատերի, հիմնադրի(ների) և տնօրենի անձնագիր և սոց. քարտ, կամ նույնականացման քարտ,

4)    Հարկային հաշվետվությունները և հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը (էլեկտրոնային կամ թղթային),

5)    Գրավի առկայության դեպքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր (վկայական, տեխ. անձնագիր և այլն), և անհրաժեշտության դեպքում սեփականության ծագման հիմքերը,

6)    Բիզնես տարածքի վարձակալության պայմանագիրը կամ սեփականության վկայականը,

7)    Նախնական գնահատման ակտ (անհրաժեշտության դեպքում)

8)    Երաշխավորների առկայության դեպքում անձնագիր և սոց. քարտ, կամ նույնականացման քարտ:

9)    Այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության)

10)  Միասնական տեղեկանք

 

Երաշխավորի առկայության պարագայում

1)     Անձնագիր /նույնականացման քարտ/,

 

2)    Հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ)

 

 

 

 

Այլ փաստաթղթեր

Ընկերությունը կարող է իր ներքին իրավական ակտերով և/կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ բանավոր տեղեկություններ
  • Վարկ տրամադրելու դրական որոշման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը,
  • Հաճախորդի վատ վարկային պատմությունը:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ,
  • Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում:
  • Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա վարկային հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը տրմադարվում է.
  • մինչև 6 ամիս (ներառյալ) վաղեմության դեպքում – անվճար,
  • 6-ից 12 ամիս(ներառյալ) վաղեմության դեպքում – 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
  • 1 տարուց ավելի վաղեմության դեպքում – 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)։

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

Բանկը կարող է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը` այդ մասին առնվազն 7 օրացուցային օր առաջ ծանուցելով Վարկառուին՝ վարկը նպատակային չօգտագործելու, ինչպես նաև վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները չիրականացնելու դեպքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ, ԵՐԱՇԽԱՎՈՐ(ՆԵՐ)ԻՆ (առկայության դեպքում) ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:


Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:


Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ

Ֆինանսական օգնական

www.fininfo.am


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Քաղվածքների, տեղեկանքների և լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Լրացուցիչ Ծառայությունների սակագներ — NeoCredit

Վարկի տոկոսադրույքները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Հաճախորդի համար տոկոսագումարները, վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է օգտագործելով հետևյալ բանաձևը։

որտեղ`

A – վարկի սկզբնական գումարը

n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը

N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը

Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը

Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով

i – տարեկան փաստացի տոկոսադրույքը։

Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Վարկային կազմակերպությանը վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:

Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի/կվերադարձվի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում՝ վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և կրեդիտի տրամադրման վճարը:

Վարկային հայտի որոշման և վարկի տրամադրման ժամանակահատվածը

Վարկային հայտի պատասխանը տրամադրվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկը հաստատվելուց հետո տրամադրվում է առավելգույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում (կախված վարկատեսակից)։

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` — տույժ/տուգանք — տոկոսագումար — մայր գումար:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Վարկային կազմակերպությունից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Գրավի գնահատում

Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման Վարկային կազմակերպության հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Վարկային կազմակերպությունը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:

Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է Կասկո ապահովագրություն:

Ապահովագրությունն իրականացվում է գնահատված շուկայական արժեքի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Վարկային կազմակերպության որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Վարկային կազմակերպության հետ համագործակցող ապահովագրական ընկերության կողմից:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:

Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:

ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում’ սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:

Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:

Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:

ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

 Վարկային հայտի որոշման և վարկի տրամադրման ժամանակահատվածը

Վարկային հայտի պատասխանը տրամադրվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկը հաստատվելուց հետո տրչամադրվում է առավելգույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում(կախված վարկատեսակից)։

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍՔՈՐ
  • ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՍՔՈՐ-Ի ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
  • ՍԽԱԼ ԿԱՄ ԹԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները: Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկությունը՝

  • Ձեր ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները,
  • Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ),
  • Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները,
  • Չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները,
  • Վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը: Ի դեպ կարող եք արագ և անվճար հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը կամ հակառակը:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն, օրինակ՝

  • Ձեր էթնիկական պատկանելիությունը,
  • Քաղաքական հայացքները և այլ միություններին անդամակցությանը,
  • Նախասիրությունները, uոցիալական վիճակը, կրոնական հայացքները,
  • Ձեր առողջությանը վերաբերող տվյալներ

Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Եթե ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2015 թվականի օգոստոսին, ապա ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2010 թվականի օգոստոսից սկսած:

Վարկային պատմությունը կարևոր է քանի որ, երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու:

Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:

Վարկային ՍՔՈՐ

Վարկ տրամադրելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները դիտարկում են Ձեր վարկային ՍՔՈՐ-ը։

Սքորը Ձեր գնահատականն է, որը գնահատում է Ձեզ որպես վարկառու, ցույց է տալիս, թե որքան պարտաճանաչ վարկառու եք Դուք։
ՍՔՈՐ-ը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա, ուստի, եթե նախկինում վարկեր չեք ունեցել, ապա ՍՔՈՐ գնահատական նույնպես չունեք։

Վարկային ՍՔՈՐ-ի նպատակը մեկն է՝ օգնել վարկ տրամադրողներին(բանկերին, վարկային կազմակերպություններին) հասկանալ, թե որքանով է ռիսկային Ձեզ վարկ տալը։ Բարձր ՍՔՈՐ-ը վկայում է ցածր ռիսկի մասին և հակառակը։ Ուստի բարձր ՍՔՈՐ-ը կարող է Ձեզ օգնել ինչպես վարկ ստանալ-չստանալու հարցում, այնպես էլ ազդեցություն ունենալ անվանական տոկոսադրույքի չափի վրա։

Ներկայումս Հայաստանում կիրառվում է ՍՔՈՐ-ի 3 տեսակ։ ԱՔՌԱ վարկային բյուրոն հաշվարկում է ԱՔՌԱ ու ՖԱՅԿՈ ՍՔՈՐ-երը, իսկ բանկերն ու վարկային կազմակերպությունները օգտվում են դրանցից կամ կիրառում են սեփական սքորինգային համակարգը։

ՆԵՈ Կրեդիտ ՎԿ ՓԲԸ ֆինանսական կազմակերպությունը կիրառում է սեփական սքորինգային համակարգը, որի վրա կարող են ազդել գործող վարկերի քանակը  և գումարը, ժամկետանց օրերի քանակը և գումարը, հարցումների քանակը և այլնորոնք կարող են իջեցնել Ձեր սքորը։

Մանրամասներ՝

https://abcfinance.am/news/news_varkayinscore.html

https://acra.am/սքոր/

Վարկային պատմության և ՍՔՈՐ-ի բարելավում

Ինչպես բարելավել վարկային պատմությունը

Եթե արդեն ձևավորել եք «վատ» վարկային պատմություն, ապա միայն «նստել և սպասել», որ անցնի 5 տարի, և ձեր վարկային պատմությունը «մաքրվի» բավարար չէ։ Այդ ամբողջ ընթացքում հարկավոր է.

  • Բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները:
  • Լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային վճարների ուշացումները:
  • Խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:

Ինչպես բարձրացնել ՍՔՈՐ գնահատականը

ՍՔՈՐ գնահատականը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ շտկել այն նվազելու հիմնական պատճառները։ Մասնավորապես՝ հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները։

Ինչպես նաև՝

  • Թեթևացնել վարկային բեռը՝ մարելով գործող վարկերը մասամբ կամ ամբողջությամբ,
  • Մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան՝ բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ
  • Նվազեցնել տրված երաշխավորությունները՝ կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովելով այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը։

Եթե Դուք կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։

ԱՔՌԱ վարկային բյուրո կարող եք դիմել  www.acra.am կայքում սահմանված կարգով։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

  1. ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  2. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 1-3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ(  https://acra.am/?lang=hy):
  3. ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։
  4. ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
  5. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶՐԿՎԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ:
  6. ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ`այստեղ:
    ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է 365 ՕՐ։
    ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ։
  7. <<ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ>> ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ     ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ   ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է` fininfo.am:
  8. ՍՊԱՌՈՂՆ/ՎԱՐԿԱՌՈՒՆ/ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՌԱՆՑ ՈՐևԷ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԵԹԵ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ(ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ)։ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԿՐԵԴԻՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻՆ ՎՃԱՐԵԼ ՏՈԿՈՍՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ։ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐևԷ ԱՅԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ:
  9. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ <<ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՈՂԻՑ <<ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ>> ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՍՊԱՌՈՂԻՆ։
  10. ՈՐՊԵՍ ՎԱՐԿԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՆԱև ԱՅԼ ԱՆՁԻ/ԱՆՁԱՆՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ(ՆԵՐԸ) և/ԿԱՄ ՀԱՄԱՎԱՐԿԱՌՈՒ։
  11. ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ և ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻՆ և ՍԱԿԱԳՆԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԵՏևՅԱԼ ՀՂՄԱՄԲ՝ Լրացուցիչ Ծառայությունների սակագներ — NeoCredit
  12. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ: